Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

ՀՀ դրոշն ու հիմնը ներկայացնելու պատվից հրաժարվելու համար շատ լուրջ պատճառ է պետք

ՀՀ դրոշն ու հիմնը ներկայացնելու պատվից հրաժարվելու համար շատ լուրջ պատճառ է պետք
02.05.2023 | 22:34

Էրիկ Իսրայելյանի արարքը որևէ արդարացում չունի։ Որքան էլ՝ խնդիրն ունենար ֆինանսական բնույթ, որքան էլ՝ ինչ-ինչ պատճառներով էդ մարզիկը խնդիրներ ունենար ֆեդերացիայի հետ, բայց ՀՀ դրոշը ներկայացնելու պատվից հրաժարվելը պատվաբեր չէ և չի կարող լինել պատվաբեր։ Խնդիրն այնտեղ է, որ Իսրայելյանի խնդիրը զուտ ֆինանսական էր՝ «ինձ ինչի չեք ավելի լավ նայում սկզբունքով»։ Բանից պարզվեց, որ ինչ հասանելիք ա մարզիկին՝ կախված իր տիտղոսներից, նա ստացել է։ Ու լուրջ հերքում մենք այդպես էլ չտեսանք: Ինչևէ, կրկնում եմ, ՀՀ դրոշն ու հիմնը ներկայացնելու պատվից հրաժարվելու համար շատ լուրջ պատճառ է պետք, որը մենք չտեսանք։ Միգուցե Կանադայում Էրիկին ավելի լավ նայեն, ավելի շատ փող տան, ավելի լավ մեքենաներով նա կարողանա ֆռֆռալ, բայց դա արդեն Հայաստանի ու մեր հետ կապ չունեցող բան է։

Էս դեպքի հետ կապված՝ հիշեցի մեր ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին, ով ամիսներ առաջ մատնանշել էր բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական, բայց փառք ու պատիվ իրեն, որ էդքանից հետո նա շարունակում է ներկայացնել Հայաստանը, բարձրացնել ՀՀ դրոշը, հնչեցնել ՀՀ հիմնը։ Դրա համար՝ Արսեն Հարությունյանի նման տղերքի ցավը տանեմ ես, իսկ Էրիկի նման տղերքինը՝ չէ։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 7102

Մեկնաբանություններ

脮脮芦脮露脮隆脮陆脮碌脮隆脮露/spike">Ծաղրանկարչի կսմիթ Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն